Vardan petrosyan new3Tesadasht.am-ը գրում է.

Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած հոկտեմբերի 20-ին վթարի հետևանքով կալանավորված և «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է։ Ինչպես TESADASHT.am֊ին տեղեկացրեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, դերասանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք եղել են նախկինում և հիմա սրվել են։ Նրան տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն։

Առայժմ հայտնի չէ, թե դերասանն որքան ժամանակ կմնա հիվանդանոցում։ Նրան այժմ հետազոտում են։

Իսկ ինչ վերաբերում է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որևէ որոշում չի ստացվել, թե ոչ, փաստաբանը նշեց․ «Հավաստում եմ, որ իմ բողոքը հիմնավոր է և իմ կարծիքով՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը կվերացվի։ Առայժմ որոշում չի ստացվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել