Վերջին օրերին աշխուժացել են քննարկումները կուտակային կենսաթոշակների վերաբերյալ: Հնչեցվում են տարբեր դիրքորոշումներ, սակայն հավանաբար, դեռ նկատի չի առնվել մի կարևոր հանգամանք:

Յուրաքանչյուր ամիս աշխատողը կենսաթոշակային կառավարիչ հիմնադրամ է փոխանցելու իր եկամտի 5 տոկոսը: Նույնքան էլ ավելացնելու է պետությունը, սակայն ոչ ավելի, քան 25000 դրամ: Եվ այստեղ է, ի հայտ գալիս մի կարևոր հարց՝ իսկ ի՞նչ միջոցներից պետությունը կատարելու այդ ծախսերը: Ակնհայտ է՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Քանի որ 2014թ. բյուջեն դեռ չի հաստատվել, ապա որպես ելակետային տվյալ ընդունենք 2013թ. ՀՀ Պետբյուջեով սահմանված համամասնությունները: Եվ այսպես՝ 2013թ. պետական բյուջեի եկամուտները պետք է կազմել են 1 տրլն 32 մլրդ 830 մլն 760 հազար 800 դրամ, որի առյուծի բաժինը՝ 993 մլրդ 81 մլն դրամը, հարկերի և տուրքերի գծով ստացված եկամուտներն են: Այլ կերպ ասած՝ մեր պետությունը գումար չի վաստակում, տնտեսական գործունեությամբ չի զբաղվում, այլ ընդամենը հարկում է:

Ուստի, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ այն 5 տոկոսը, որը պիտի վճարի պետությունը մեզնից յուրաքանչյուրի համար, արդեն իսկ ստացել է մեզնից՝ եկամտային հարկի, մեր կողմից ապրանք-ծառայությունների ձեռքբերումից ստացված ԱԱՀ-ի կամ այլ հարկերի տեսքով: Այլ կերպ ասած՝ վերցրեց մեր մի գրպանից, տարավ հիմնադրամ, ապա այդ հիմնադրամը վերցրեց նաև մեր մասնաբաժինը՝ մեր մյուս գրպանից:

Ուրեմն, կա՛մ պիտի նվազեցվի եկամտային հարկը, կա՛մ հանվի քաղաքացու կողմից վճարում կատարելու պահանջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել