Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Վահան Բաղյանի կողմից Երևանում կանխվել է Երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9:40-ի սահմաններում Վ. Բաղյանը ծառայության ժամանակ նկատում է, որ Կիևյան կամրջի վրա մի երիտասարդ անցել է վտանգավոր գոտին:

Վ. Բաղյանը ճիշտ կողմնորոշվելով և զգալով վտանգավորությունը մոտենում է այդ երիտասարդին, և մոտ 15 րոպե համոզում որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Այդ ընթացքում ոստիկանության կապիտանը կատարվածի մասին տեղեկացնում է ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ ծառայություն, որտեղից էլ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հասնում են դեպքի վայր ու երիտասարդին տեղափոխում ոստիկանության Մաշտոցի բաժին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել