Kinorashkharh.am-ը գրում է.
Նոյեմբերի 8-ին լրացավ լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի 78 տարին: Սկսելով որպես սիրող դերասան` Դելոնը փաստորեն դարձավ Ֆրանսիայի գլխավոր աստղերից մեկը, խաղաց այնպիսի հռչակավոր ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք էին Ռենե Կլեմանը, Լուկինո Վիսկոնտին, Միքելանջելո Անտոնիոնին և այլք: Նա ստացել է Պատվավոր լեգեոնի սպայի կոչում, «Սեզար», Բեռլինի կինոփառատոնի և շատ ուրիշ մրցանակներ:
Ալեն Դելոնը որպես դերասան ճանաչվեց «Վառ արևի տակ» ֆիլմից հետո, որը Ռենե Կլեմանը նկարել է ըստ Պատրիցիա Հայսմիթի «Տաղանդավոր միստր Ռիլլի» վեպի: Դերասանը մեծ հաջողություն ունեցավ, քննադատները դրականորեն էին քննարկում նրա աշխատանքը: Նա արժանացավ նաև Կլեմանի բարձր գնահատականին: Հռչակավոր ռեժիսորը նրան անվանել է դերասան` «հազվագյուտ լսողությամբ». «Դերասանների մեծ մասը յուրացնում է սոսկ այն, ինչ իրեն ձեռնտու է: Դելոնը միշտ պատրաստ է կատարել ամենաանհավանական բաներ»:
Կլեմանի հետ ունեցած հաջողությունից հետո Ալեն Դելոնը ստացավ իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի` «Ռոկկոն և նրա եղբայրները» դրամայում գլխավոր դերերից մեկը խաղալու առաջարկը: Այս ֆիլմը նույնպես մեծ ճանաչում բերեց եվրոպական հանդիսատեսի շրջանում, իսկ քննադատները Դելոնի մեջ տեսան նուրբ ու բազմապրոֆիլ դրամատիկ դերասանի: «Ռոկկոն և նրա եղբայրները» ֆիլմը երկու մրցանակ ստացավ Վենետիկի կինոփառատոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


