Երեխան փղի տիրոջից հարցրեց. «Ինչո՞ւ է այսքան մեծ փիղը այդքան բարակ թելով կապած, վտանգավոր է. փիղը կարող է փոքր շարժումով այդ թելը կտրել»...

Փղի տերը պատասխանեց.«Այս փիղը այդպես բան չի կարող անել, որովհետեւ նա միայն բարակ թելով կապած չէ»:


Երեխան զարմացած հարցրեց.«Այդ ինչպե՞ս»:

Փղի տերը պատասխանեց.«Երբ որ այս փիղը դեռ երեխա էր, միառժամանակ նրան հաստ եւ ամուր թելով կապել եմ: Մանուկ փիղը փորձում էր իրեն ազատել այդ թելից, բայց չեր հաջողվում: Ու այդ ժամանակվանից նա էլ փորձ չի անում թելից ազատվելու համար: Փիղը փոքրուց եկել է այն եզրակացության ու հաշտվել այն մտքի հետ, որ ինքը չի կարող այդ թելը կտրել»: 

Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ մտքի մի բարակ թելով է կապված, որը թույլ չի տալիս ձգտել դեպի ազատություն... 

Ուրեմն շարժում է պետք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել