Սիրտս տեղից պոկվել է ուզում : Ուզում եմ լացել, գոռալ, բայց չեմ կարողանում, մի բան ստիպում է լուռ մնալ, ամեն ինչ պահել իմ մեջ: Արցունքները խեղդում են կոկորդս, բայց ես լռում եմ, շրթունքներս պինդ սեղմում իրար, որ չգոռամ, որ դիմանամ այս ցավին, որը ներսից ուտում է ինձ, կրծում է հոգիս…ինչո՞ւ, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ է կյանքն այսպես դաժան իմ հանդեպ… վերջ, վայր եմ դնում զենքերս, այլևս չեմ կարող լռել, չեմ կարող այս ամբողջ ցավն ու դառնությունը, որը պարզապես սպանում է ինձ, պահել իմ մեջ: Թող ամբողջ աշխարհն իմանա, որ ես այլևս իզորու չեմ պայքարելու. ես հանձնվում եմ …
Կայնքը դաժան է: Ես չեմ կարող պայքարել նրա դեմ, չեմ կարող փոխել այն, ստիպված եմ լուռ ընդունել նրա պահանջները և միմիայն հլու-հնազանդ կատարել, պետք է կրեմ այս տանջանքները…իմ մեջ: Իմ մեջ տխրել, իմ մեջ լացել, իմ մեջ ողբալ իմ այս վատ ճակատագրի համար:
Մեռնել եմ ուզում: Ապրելու իմաստը չեմ գտնում: Կյանքը գլխիվայր շուռ է եկել ինձ համար: Խավար է շուրջ բոլորս, լույս չկա: Անդունդ է միայն, և ես այստեղից դուրս գալ չեմ կարողանում: Մարդիկ… անհասկանալի արարածներ. ինչո՞ւ եք դուք այսքան դաժան… միգուցե՞ ես եմ խոցելի: խաբվում եմ բոլորիցդ, հավատում անկեղծ, իսկ դուք… դուք պարզապես ոչնչացնում եք ինձ` թիկունքից հարվածելով:
Չէի հասկանում` ինչու էին ինձ ասում չհավատալ ոչ ոքի, կիսվել միմիայն ինքս ինձ հետ: Բայց հիմա հասկացա, որ մարդկանց մեծ մասը ստոր է, խաբեբա, չի գնահատում կյանքը, խաղում է մարդկանց հետ, հետո, երբ հոգնում է, դեն է նետում նրանց: Հիմա ես եմ ասում. մի հավատացեք ոչ մեկին: Եղեք ինքնամփոփ, տանջվեք ձեր մեջ, կիսվեք ինքներդ միայն ձեր հետ, բայց մի հավատացեք ու մի վստահեք ոչ մեկի: Խորհուրդ, կամ ընդունեք ինչպես կուզեք, բայց սեփական փորձից գիտեմ հավատալու ու վստահելու դառը հետեվանքների մասին:
Հ.Գ. Երբ մարդ տխուր է, բառերն անկախ իրենից են դուրս գալիս: