Ներկայացնում է Նելլի Հարությունյանը,
Ավագ դպրոց վարժարանի 10-րդ դասարան:
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի հասունացման փուլում պարտավոր է որոշում կայացնել իր ապագա մասնագիտության հարցում: Դեռահասները հենց այդ տարիքից սկսած պետք է ընտրեն իրենց ավելի հոգեհարազատ մասնագիտությունը, և քայլեր ձեռնարկեն տվյալ ոլորտում լավ մասնագետ դառնալու համար:
Ապագա մասնագիտությունը ձեր ամբողջ կյանքի ընթացքում ձեզ հետ է լինելու, և հենց այդ մասնագիտության շնորհիվ է, որ դուք կարող եք հասնել հաջողության ու բարձունքներ նվաճել: Եթե դուք ստեղծարար եք, կամ ձեզ մոտ հաճախ են ծնվում հետաքրքիր մտքեր ու գաղափարներ, ապա ձեր ապագա մասնագիտությունը կարող է լինի դիզայները կամ արվեստագետը: Եթե հետաքրքրված եք լեզուներով, սիրում եք շփվել մարդկանց հետ և ցանկանում եք այցելել տարբեր երկրներ, ապա ձեր ապագա մասնագիտությունը լեզվաբանն է, թարգմանիչը: Ես ինքս արդեն ընտրել եմ լեզվաբանի մասնագիտությունը՝ որպես ապագա մասնագիտություն:
Եթե սիրում եք աշխատել թղթի հետ՝ գծագրություններ կատարել կամ նկարել, ապա ձեզ կհամապատասխանի նկարչի կամ ճարտարապետի մասնագիտությունը:
Այն մարդկիկ, ովքեր ընդունակ են լուսանկարչական ապարատով գեղեցիկ լուսանկարներ անելուն, իմ ամենասիրած մասնագիտությունն է բաժին հասնում՝ լուսանկարիչը:
Եթե համարձակ եք և պատրաստ ցանկացած իրավիճակում փրկել մարդկանց կյանքը, ապա լավ բժիշկ կլինեք:
Եվ, իհարկե, նշեմ նաև ինձ համար ամենակարևոր մասնագիտություններից մեկը՝ ուսուցչինը: Նրանք, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքները փոխանցել ավելի երիտասարդ սերնդին և ուզում են շփվել շատ երեխաների հետ, ապագայում կդառնան ուսուցիչ:
Ամբողջ կյանքի ընթացքում ամենակարևոր որոշումներից մեկն է դա, և այն պետք է լինի ոչ թե ստիպողաբար, կամ ինչ-որ մեկի ազդեցությամբ կայացված, այլ պարզապես ձերը:
Կարծում եմ` կարողացա որոշ չափով օգնել ձեզ՝ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/11/blog-post_1840.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել