Համաշխարհային պատմությունը գոյություն ունի միայն դասական բանականության տեսանկյունից, որովհետև եթե մենք դասական բանականությունը հանում ենք, պատմագիտությունը վերածվում է մշակութաբանության: Այսինքն գոյություն ունեն պապուասներ, որոնք մարդ են ուտում (ի՞նչ արած, դա էլ իրենց մշակույթն է), իսկ հայերը ընտրություն են կեղծում (ի՞նչ արած, դա էլ մեր մշակութային առանձնահատկությունների հետևանքն է): Սակայն դասական բանականության տեսանկյունից նման բաներ գոյություն չունեն: Եթե հայերը կեղծում են ընտրությունները, դա կոնկրետ անվանում ունի: Ընտրություն կեղծելը որևէ կերպ այս տարբերակով չի կարող արդարացվել, որովհետև գոյություն ունեն ունիվերսալ արժեքներ: Դժվար թե մոտ ապագայում աշխարհում գլոբալ փոփոխություններ լինեն այս տեսանկյունից: Ի՞նչ կարող ենք անել: Միակ հնարավոր տարբերակը մնում է ինքնակրթությունը. սերտել, յուրացնել, կարդալ դասակարգված դասական տեքստեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել