Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է։ Այն սկիզբ է առել Չեխոսլովակիայում, երբ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։ Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը Նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր։
ՀԳ. Սրտանց շնորհավորում եմ բոլոր ուսանողներին և մաղթում հաջողություններ ուսման մեջ: Հայաստանի կայացման ու բարգավաճման գործում մեծ է հենց մեր ուսանողներիս դերը: Մենք ենք վաղվա ապագան և այսօրվա ներկան:
ՇՆՈՐՀԱԱԱՎՈՐ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել