Փորձեք ...Ստուգեք Ձեր գիտելիքները...)))))
Աստվածաշնչյան «գլուխկոտրուկներ»
Ի՞նչն է ըստ Սողոմոնի մահվան պես հզոր, և դժոխքի պես ամուր
Սերն ու նախանձը «...մահվան պես զորավոր է սերը. դժոխքի պես ամուր է նախանձը..» Երգ Երգոց 8:6
Ո՞րն էր Սողոմոնի առաջին աղոթքը Աստծո տաճարում:
Նա խնդրեց Աստծուն լսել բոլոր խնդրանքներն ու աղոթքները, որոնք կարտասանվեն այդ տաճարում, և ամեն մեկին թող տրվի իր գործերին համեմատ:
2-րդ Մնացորդաց 14:42
Ի՞նչ արեցին 30 արծաթի հետ ,որոնք Հուդան վերադարձրեց քահանայապետերին
Օտարականներին թաղելու համար հող գնեցին (Մատթեոս 27:4-10 )
Ի՞նչ անուն ունի մարդկանց կողմից կառուցված առաջին քաղաքը
Կայենը կոչեց քաղաքն իր որդու անունով-Ենոք(Ծննդոց 4:17)
Հացկերույթները կազմակերպվում են ուրախության համար, և գինին ուրախացնում է կյանքը...
Իսկ ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու...«հաշիվը փակելու»)))
արծաթը... «Եվ արծաթը պատասխան է տալիս այս ամենին» Ժողովող 10:19
Ըստ Սողոմոնի, ի՞նչ է անում ուրիշի վիճաբանությանը խառնվող մարդը
Բռնում է շան ականջներից))) (Առակաց 26:17)
«Աստվածների »վրա նստած կնոջ անունն ասեք
Ռաքել, Հակոբի կինը (Ծննդոց 31:34) նստեց հոր տանից գողացած կուռքերի վրա` դրանք թաքցնելու նպատակով
Այն հարկավոր է բոլորիս ամեն օր,սակայն քիչ...Առանց դրա դժգոհ ենք մնում մենք: Ճշմարտություն սիրողը նրա նման պետք է լինի ...
Աղը...(Մատթեոս 5:13, «Դուք եք երկրի աղը, բայց եթե աղը կորցնում է իր ուժը, ինչպես կվերականգնի իր աղիությունը: Այն այլևս ոչ մի բանի պիտանի չէ, այլ միայն դուրս է նետվում, որպեսզի ոտնակոխ լինի մարդկանցից»: Շատ եմ սիրում այս համարը))))
Թվարկեք Հոգու Պտուղները...
Սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, ժուժկալություն` այսպիսիների դեմ օրենք չկա... Գաղատացիներին 5:22-23
ազատ մարդ եք, եթե ձեր հոգում կան այս «պտուղները» ))
Սուտ խոսեց՝ Աստված նրա հետ էր, ճիշտն ասեց՝ Աստված հետ կանգնեց
Սամսոնը, երբ Դալիլային հայտնեց իր ուժի գաղտնիքը: Դատավորաց 16
Երկու բան կա, որ համաձայն Սուրբ գրությունների վտանգավոր են աչքերին:
Որո՞նք են դրանք
Ծուխն ու գինին ...Առակաց 10:26 և 23:29-30
Աստված նվիրում է երկու անգամ, իսկ երրորդ անգամ մենք ենք առնում
ատամները...)))կատակ)))
Չէր աճում, բայց Աստծո կամքով ծաղկեց
Ի՞նչն է
Ահարոնի գավազանը «ծլեց և ծաղկեց, նուշեր հասցրեց» (Թվոց 17:8)
Սև էին, բայց ոչ սևմորթներ (նեգր), առանց ձեռքերի էին, բայց ոչ հաշմանդամ, սակայն կերակրում էին մարդուն...
Ագռավները, որոնք ամեն օր Եղիա մարգարեին սնունդ էին բերում(3-րդ Թագավորաց.17:6)
Ապրեց, չմեռավ, չի ապրում...
Ղովտի կինը, որը Սոդոմ-Գոմորից փախչելիս հետ նայեց և աղի արձան դարձավ Ծննդոց 19:26)
Ի՞նչն է համարում Սողոմոնը «մարդկանց որդիների հրճվանք»
Երաժշտությունը... ...«Ինձ համար երգիչներ և երգչուհիներ դրի ... մարդկանց որդիների զվարճությունները...»Ժող. 2:8
Երեք իրադարձություն, որոնք տեղի ունեցան Հիսուսի մահվան ժամանակ
Տաճարի վարագույրը երկու մասի բաժանվեց, երկրաշարժ եղավ և ննջեցյալներից շատերը հարություն առան
Մատթ.27: 51:52
Ինչի՞ մասին վիճաբանություն եղավ Հիսուսի աշակերտների միջև Խորհրդավոր Ընթրիքի ժամանակ
«... նրանց բուռն վիճաբանություն ծագեց, թե իրենցից ով է մեծը»
Ղուկաս 22:24
Ո՞վ զգուշացրեց Պիղատոսին ոչ մի վատ բան չանել Հիսուսին
Կինը, նա երազ էր տեսել...«այդ արդար մարդու հետ հետ ոչ մի գործ մի ունեցիր, որովհետև այսօր երազումս շատ տանջվեցի նրա պատճառով». Մատթեոս 27:19
Աստվածաշունչը ինչի՞ հետ է համեմատում երկինքը
ձուլած հայելու « ...տարածեցիր երկինքը,որ ամուր է ինչպես ձուլած հայելի»Հոբ 37:18
Հին կտակարանում ով մեռավ երկքի ու երկրի միջև
Աբիսողոմը, Դավթի որդին, երկար մազերի պատճառով «...և Աբիսողոմը ջորի էր հեծած, և ջորին մի մեծ կաղնու թավ ոստերի տակը մտավ և նորա գլուխը փաթաթվեցավ կաղնուն, ու ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի մեջտեղը...» (2 Թագավորաց ,18:9, 14)
Ի՞նչ կա երկնքում, որ արվել է երկրի վրա՝ մարդկանց ձեռքերով
Հիսուսի վերքերը
Որ դեպքում է Սողոմոնը նախապատվությունը տալիս շանը, քան առյուծին
«...ողջ շունը լավ է մեռած առյուծից»Ժող 9:4
Հակոբին ի՞նչ նոր անուն տրվեց Աստծո կողմից
Իսրայել
Ո՞վ մահացավ պարի պատճառով
Հովհաննես Մկրտիչը «... երբ Հերովդայի աղջիկը պարեց ...Հերովդեսը երդվեց տալ նրան, ինչ էլ որ խնդրի...Նա էլ մորից խրատված լինելով, ասաց. «Տուր ինձ Հովհաննես մկրտչի գլուխը»Մատթեոս 14:6-10
Կնոջ անուն, որն ամենից շատ է հիշատակվում Աստվածաշնչում
Սառա ...60 անգամ
Հիսուսի և նրա աշակերտների համար ո՞վ պատրաստեց Զատիկը
Պետրոսն ու Հովհաննեսը, Ղուկաս 22:8 « ...և նա ուղարկեց Պետրոսին և Հովհաննեսին...Գնացեք մեզ համար Պասեքի ընթրիք պատրաստեք...»