GalleryԿան կանայք, ումից հնարավոր չէ կտրել հայացքը: Նրանք մնում են հիշողության մեջ անգամ առաջին ու վերջին հանդիպումից հետո, գրավում են տղամարդկանց և չեն տանջվում երկրպագուների բացակայությունից:

Պետք չի նախանձել նման կանանց, ավելին` զայրանալ, նրանց անբարոյական կամ թեթևաբարո անվանել: Նրանք բնավ այդպիսին չեն: Ավելի լավ է դառնալ նրանցից մեկը: Ահա մի քանի խորհուրդ:

1. Կրեք զգեստներ: Եվ որքան երկար է կիսաշրջազգեստը, այնքան լավ: Եթե մտածում եք, որ դա սեքսուալ չէ, սխալվում եք:

2. Խոնավեցրեք ձեր մաշկը: Որքան էլ մարզեք ձեր մարմինը, կարևոր է այն, թե ինչ են մարդիկ զգում դիպչելով ձեզ: Ամեն օր օգտագործեք սկրաբներ և լոսյոններ, արեք դիմակներ և այլ օգտակար պրոցեդուրաներ, որոնք կգեղեցկացնեն ձեր մաշկը:

3. Արեք այնպիսի սանրվածք, որ դուր է գալիս տղամարդկանց: Իսկ նրանք չեն գնահատում ոչ մի արհեստական բան մազերի հետ, այդ թվում ճչացող գույներ: Կարևոր չէ, թե որքան երկար են ձեր մազերը, կարևորը դրանք լինեն խնամված, լավ բույր ունենան և չթափվեն:

4. Գնացեք մերսման կուրսի: Որքան հաճախ ենք գրկում և դիպչում միմյանց, այնքան ավելի անմիջական ենք դառնում, իսկ եթե գրկախառնությունների ցանկություն չունեք, ապա լավագույն ընտրությունը մերսումն է:

5. Խոսեք հաճելի բաների մասին: Սկանդալային աղջիկները, ինչպես նաև հայհոյող աղջիկները միանգամից կորցնում են իրենց գրավչությունը տղամարդկանց աչքին: Այնպես որ մի բամբասեք, մի քննադատեք և մի քննարկեք ձեզ չվերաբերող բաները:

6. Պլաններ կազմեք և գնացեք ձեր նպատակների հետևից: Ակտիվ տղամարդիկ ընտրում են այնպիսի կանանց, որոնք գիտեն, թե ինչ են ուզում կյանքից և պարբերաբար իրականացնում են իրենց երազանքները:

7. Սովորեք շնորհակալություն հայտնել: Իրականում տղամարդիկ սիրում են իրենց կանանց անգամ աննշան նվերներ անել, բայց եթե կինը գիտի, թե ինչպես շնորհակալություն հայտնել դրա համար:

8. Եղեք անկեղծ և բնական: Եթե որևէ կերպար եք ստեղծել, ապա վաղ թե ուշ ձեր դիմակը կպատռվի, իսկ դա չի կարող չհիասթափեցնել:

9. Հաճոյախոսություններ արեք: Տղամարդիկ սիրում են գովասանք: Եվ եթե նա գիտի, թե որքան խելացի ու հնարամիտ է ինքը, ապա պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնել, որ նա նաև գեղեցիկ է և ուժեղ:

10. Եղեք ինքնավստահ և առույգ: Ասում են` ինքնավստահությունը կնոջ ամենասեքսուալ կողմն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել