Ժողովուրդ ջան, իսկական քաղաքացիներ, երկրի իսկական տերեր, հասկանում եմ, որ մեր իրականության որ երեսին անդրադառնում ես, իրավունքների ու արժանապատվության պաշտպանության դաշտ է բացվում։ Ցավոք, իրավական ու սոցիալական երկրի մասին դժվար է խոսել, դժվար է խոսել, որովհետև նույնիսկ օրենքով ամրագրված իրավունքիդ համար պիտի պայքարես ու փորձես ապացուցել, որ սա երկիր ու հայրենիք է, որ իշխանություններն անցողիկ են, երկիր-հայրենիքն է հավերժական ու մեր բոլորինը։ Պիտի համախմբվենք, համախմբվենք ու կազմակերպված տեր կանգնենք մեր վիրավոր երկրին։ Նահանջելու տեղ չունենք։ Թվում էր, Երևանն այլևս այլանդակելու տեղ չուներ, բայց չէ՝ ինչպես պիտի թողնեին, որ Մաշտոցի պուրակը 5-6 հոգու բիզնես տարածքը չդառնար։ Մեր համար երկիրը հայրենիք է, նրանց համար՝ բիզնես տարածք։ Համախմբվենք պաշտպանելու Մաշտոցի պուրակը, չի կարելի հանդուրժել, որ Գլխավոր հատակագծով կանաչ, հանրային տարածք հանդիսացող գոտին մայրաքաղաքի սրտում քոչվորական շուկա դառնա։ Համախմբվենք ու թիզ-թիզ պաշտպանենք մեր երկիրը էս ներքին ցեցից։ Մեր բողոքի ակցիային կարծում եմ շատ-շատերը՝ արժանապատվությունը չկորցրած մեր քաղաքացիները կմիանան։ Օրը և ժամը քննարկենք...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/253241488085806
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել