Հաշված օրեր անց կսկսվի ձմեռը` իր ցուրտ ու մառախլապատ առավոտներով, էլ չեմ խոսում ձյան մասին, ու հարսանյաց թեժ սեզոնը որոշ չափով կմարի: Բայց ո՞վ ասաց, որ ձմեռը կարող է խոչընդոտ հանդիսանալ` քո կյանքի կարևորագույն իրադարձության համար: Ճիշտ է, ձմեռը հարսանիք կազմակերպելու լավագույն եղանակը չէ, սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Պատկերացրու, թե որքան գեղեցիկ ֆոտոշարք կարելի է ստանալ սպիտակ ձյան կամ ընկնող փաթիլների ֆոնին Սակայն ձմռանն ամուսնացող աղջիկների մեծ մասին տանջում է թերևս ամենագլխավոր հարցը` ի՞նչ հագնել, որպեսզի և’ գեղեցիկ լինել, և’ չմրսել: Մի մտածիր, աշխարհի լավագույն դիզայներներն արդեն գտել են հարցի պատասխանը` ստեղծելով աներևակայելի շքեղ, գեղեցիկ, թեթև ու միևնույն ժամանակ տաք հարսանյաց զգեստներ, որոնցից մի քանիսը FashionYan-ն ընտրել է քեզ ներկայացնելու համար
Նյութի աղբյուր՝ http://fashionyan.wordpress.com/2013/11/16/spitak/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել