Tert.am-ը գրում է.
Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի և երթի մասնակիցների ու ոստիկանների բախման արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով՝ քաղաքացիական հագուստով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Շանթ Հարությունյանի նախկին պաշտպան Գարիկ Մալխասյանը, ով հանդիպել է իր պաշտպանյալի հետ, սակայն այսօրվանից այլև չի հանդիսանում Շանթի պաշտպանը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածը համարում է մահակ, որն օգտագործվում է քաղաքացիներին զսպաշապիկ հագցնելու նպաատակով, ինչի մասին հայտնեց Tert.am –ի հետ զրույցում:
«Օրենքով նախատեսված է, որ ոստիկանին դիմադրություն ցույց տալու դեպքում մեղադրանք է առաջադրվում քաղաքացու հանդեպ, երբ ոստիկանը հանդես է գալիս օրինական պահանջով, կատարում է իր ծառայողական պարտականությունները: Հիմա կոնկրետ դեպքում մեղադրանքը… ես չգիտեմ՝ ինչքանով այլ ապացույցներ ունեն: Համենայն դեպս՝ կա այն հանգամանքը, որ տեսանյութերում եղած տեղեկությունն էր մեղադրանքի հիմքում՝ կասկածը հիմնավորելու համար»,-ասաց Երվանդ Վարոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ