Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի 30 ԼՕ 297 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, նշված ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Մարատ Ստեփանյանը մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ ` Երևան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-11-15-Mercedes-Crash.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել