1in.am-ը գրում է.

Ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը` նոյեմբերի 18-ին, Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան` դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար: Մինչ այդ նախաքննական մարմինը պետք է դիմի դատարան՝ մեղադրյալին հոգեբուժական հաստատությունում ստացիոնար փորձաքննության տեղավորելու համար: 

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն արդեն մեկ անգամ «7-ի գործի» շրջանակներում ենթարկվել է այս կարգի փորձաքննության: «7-ի գործով» անցնող Շանթ Հարությունյանը մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում)։ Այն ժամանակ Առողջապահության նախարարության փորձագետների եզրակացությամբ որոշվեց, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել։ Հենց այդ եզրակացության հիման վրա էլ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվեց։ 

Որոշ տեղեկություններով՝ փորձագետներն այս անգամ էլ Շանթ Հարությունյանին նույն եզրակացությունը կտան, ինչ որ 2008-ին, թեև ակնհայտ է, որ նա հոգեկան խնդիրներ չունի: 

Նշենք, որ հոգեբուժական հաստատությունում փորձաքննության ժամանակ արգելվում է տեսակցել փորձաքննվողին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել