Tert.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում Ա. Եփրեմյանի սպանության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ սպանվածը քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենն է, ով Հայաստան էր եկել աներոջ թաղմանը մասնակցելու համար:
Ոստիկանությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով ճանապարհին մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի: Կատարվեցին դեպքի վայրի զննություն, անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական այլ միջոցառումներ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված աշխատանքի շնորհիվ նույն օրը երեկոյան, ժամը ութին, հանցագործությունը կատարելու կասկածանքով Հայկավան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նժդեհ Ենոքյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ