Ի՞նչ է պետք լավ համբույրի համար: Այնքա՜ն բան... Ձեր անհատականությունների և մարմինների քիմիա, ճիշտ տրամադրվածություն, շրթունքների իդեալական ճկունություն, ձեռքերի ճիշտ շարժումներ... Մի բան է հույս տալիս` այդ ամենը քո արյան մեջ է, ուստի դա շատ բնական է ստացվում:
1. Նախաձեռնողականության բացակայություն
Նման աղջիկներին տղաները «գերան» են անվանում: Համբույրի ժամանակ էլ նույնն է. ոչ մեկին դուր չեն տալիս «սառած տոլմաները»: Անգամ եթե համարում ես, որ տղամարդը առաջնորդ է, դա չի նշանակում, որ պետք է թողնես ողջ գործը նրա վրա:
2. Հայացքը հայացքին
Մարդկանց մեծ մասը սիրում է համբույրի ժամանակ փակել աչքերը: Եթե նրանց շարքում չես և սիրում ես հետևել սիրելիիդ դեմքի արտահայտությանը, ապա հիշիր, որ նա դրանից կարող է իրեն վատ զգալ, երբ համբույրի ժամանակ բացի աչքերն ու հասկանա, որ այդ ողջ ընթացքում աչքերդ չռել ու իրեն ես նայել:
3. Սխալ տեղ և սխալ ժամանակ
Նորմալ է, որ ցանկանում ես ամեն պահի դիպչել սիրելիիդ: Բայց նորմալ չէ, որ դու դա իրականության ես վերածում: Փողոցի անցումը համբուրվելու լավագույն վայրը չէ, և անիմաստ է սիրելիին քարշ տալ քաղաքի մյուս ծայրը, որպեսզի համբուրես այնտեղ, որտեղ առաջին անգամ համբուրվել եք:
4. Ոչ թարմ շնչառություն
Ոչ մի տղա չի գնահատի համբուրվելու քո տեխնիկան, եթե բերանիցդ սխտորի կամ ծխախոտի հոտ գա:
5. Նշանակետից այն կողմ
Շատ քնքուշ բան է, երբ նրբորեն դիպչում ես սիրելիիդ այտին կամ շոյում ես լեզվով նրա ականջը: Բայց պետք չէ համբույրը վերածել նրա քթի կամ ծնոտի լպստոցի. ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: