Կարգի բերել արտաքինը: Եթե ավելորդ քաշ ունեք, ապա լավագույն ժամանակն է ազատվել դրանից, որպեսզի տոնական խնջույքին հիանալի տեսք ունենաք: Մի հետաձգեք տնային մարմնամարզությունը կամ մարզասրահ գնալը:
Վերադարձնել բոլոր պարտքերը: Նոր տարվա շեմին ավելի լավ է հրաժեշտ տալ բոլոր պարտքերին: Անգամ եթե չկարողանաք մինչև վերջ ազատվել դրանցից, գոնե մասնակի:
Փոխել արտաքինը: Արտաքին փոփոխություններն անպայման բերում են ներքին փոփոխություններ: Նոր տարվա շեմին նոր սանրվածք արեք, փոխեք մազերի գույնը, ակնոցը փոխարինեք լինզաներով, ինչ-որ նոր իր գնեք:
Գնել նվերներ: Նվերների մասին հոգացեք նախապես, որպեսզի դեկտեմբերի 31-ին չվազվզեք խանութներով:
Մոռանալ վիրավորանքները: Չի կարելի նոր տարի մուտք գործել ծանր սրտով: Ավելի լավ է մտքում ներեք ձեզ վիրավորողներին` իհարկե համապատասխան եզրակացություններ անելով:
Զբաղվել առողջությամբ: Ընդ որում ինչպես պրոֆիլակտիկ, այնպես էլ բուժական մեթոդներով: Օրինակ բուժեք վաղուց անհանգստացնող ատամը, ընդունեք վիտամիններ, կոփեք օրգանիզմը:
Գնել տոնական զգեստ: Էլ ի՞նչ Ամանոր առանց նոր զգեստի:
Ազատվել ավելորդ իրերից: Սկսեք սեփական զգեստապահարանից: Այն իրերը, որոնք չեք կրում, կարող եք նվիրել կարիքավորներին, իսկ լրիվ մաշվածները հանգիստ սրտով ուղարկեք աղբարկղ:
Բարի գործ անել: Ամանորի նախօրեին ձեզ կարող եք բարի փերի զգալ: Ընկերների հետ գնացեք մանկատուն կամ գումար նվիրաբերեք հիվանդ մարդկանց:
Գնել եղնիկներով և փաթիլներով սվիտեր: Հենց այնպես, տոնական տրամադրության համար:
Զարդարել տունը: Մի քանի ամանորյա զարդ գնեք, որպեսզի տոնական օրերին ձեր տանը նույնպես տոնական տրամադրություն լինի:
Գնել տոնածառ: Անգամ եթե տանը փոքրիկներ չկան, կարելի է ուրախանալ թեկուզ փոքրիկ տոնածառով:
Կազմել ամանորյա մենյու: Եթե ռեստորանում չեք նշելու, ապա կարելի է նախապես կազմել ամանորյա մենյու:
Ավարտին հասցնել բոլոր գործերը: Մյուս տարվան մի թողեք այն գործերը, որոնք կարող եք ավարտել այս տարի:
Կատարել խոստումը: Եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան եք խոստացել, անպայման պահեք ձեր խոստումը: