Impoqrik.am-ը գրում է.

Ստամոքսի այրոց

Հղիության երկրորդ կեսում հղիներից շատերին տանջում է ստամոքսի այրոցը և որպեսզի խուսափեք դրանից. անհրաժեշտ է հրաժարվել սուրճից, թեյից, յուղով տապակված մթերքներից, ինչպես նաև սուր ուտեստներից:

Աղի և կերակրի սոդայի կիրառումը նպաստում է այրոցների ուժեղացմանը: Ձեր բժիշկը կարող է առաջարկել այրոցի նկատմամբ արդյունավետ միջոցներ: Այն կարող է անհետանալ ծննդաբերությունից հետո:

Այտուցներ

Ոչ մեծ այտուցները նկատվում են համարյա բոլոր հղիների մոտ: Եթե այտուցները չեն ուղեկցվում պրոտեինուրիայով(սպիտակուցի

անցում մեզի մեջ), ճնշման բարձրացումով կամ քաշի խիստ ավելացումով, գնահատվում են որպես բնականոն հղիության փոքր ֆիզիոլոգիական շեղում և չեն պահանջում հատուկ խնամք ու բուժում:

 

Երակների վարիկոզ լայնացում

Հղիության ժամանակ երակների լայնացումը և ջղակծկումները ուժեղանում և հաճախանում են մեծացող արգանդի ճնշման հետևանքով: Հղիության 2-րդ կեսում առաջարկվում է կրել կալանդ (բանդաժ), էլաստիկ հատուկ գուլպաներ: Օրվա մեջ անհրաժեշտ է ոտքերին տալ հանգիստ, բարձրացնելով ոտքերը վեր պահել բարձր, ուղղաձիգ, իսկ գիշերը ոտքերի տակ դնել բարձեր:

Կոշիկը չպետք է սեղմի ոտքերը, չպետք է լինի բարձրակրունկ, ցանկալի է կրել փափուկ կոշիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել