Թերևս հեռուստատեսությանը կարելի է մեղադրել այն բանի համար, որ շատերը հավատացած են, որ մարդկության պատմության առեղծվածային երևույթների համար պատասխանատու են այլմոլորակայինները կամ էլ անհետ կորած քաղաքակրթությունները, քանի որ նրանք իրենցից հետո ինչ-որ առեղծվածային իրեր են թողել: Այս հոդվածում առանձնացրել ենք անտիկ ժամանակաշրջանի հետ կապված 10 առեղծված: Մենք կփորձենք պարզաբանել ու ապացուցել, որ դրանք այնքան էլ առեղծվածային չեն, ինչպես շատերը հավատացած են:

 10  Նազկաների գծերը


Միայն այն բանի համար, որ մենք երկնքից ինչ-որ պատկերների տեսքով տեղանքներ ենք տեսնում, չի նշանակում, որ դրանք այլմոլորակայինների ձեռքի գործն են: Նազկայի գծերը, թերևս, մեծ տարածք ընդգրկող արվեստի աշխատանք է, ինչպես, օրինակ, մեր օրերի Անգլիայում պատկերված Սերն Աբբաս հսկան. չէ՞ որ ոչ ոք չի կարծում, որ այն իրականում այլմոլորակայինների ձեռքի գործն է: Ինչո՞ւ է դժվար հավատալ այն փաստին, որ Նազկաները այդ պատկերները կառուցել կամ նկարել եմ որպես կրոնական ծեսի մի մաս և ոչ թե այն պատճառով, որ նրանք ցանկացել են կապ հաստատել այլմոլորակայինների կամ ՉԹՕ-ների հետ: Այո՛, իսկապես հանելուկ է, թե կոնկրետ ինչի համար են նրանք այդ պատկերները պատկերել, սակայն պետք չէ միանշանակ վերագրել ՉԹՕ-ների: Այս տարածքները բավականին չորային են, այնպես որ շատ հնարավոր է, որ նրանք  այդ պատկերներն արել են աստվածներից անձրևներ խնդրելու համար: Շատերն էլ հարցնում են, թե ինչպես է հնարավոր պատկերել այդ հսկայական պատկերներն առանց օդային ուժերի միջամտության կամ աջակցության, սակայն ապացուցվել է, որ դրանք կառուցելը փոքրիկ թիմերով և մինիմալ գիտելիքներով ու պարզունակ գործիքներով այնքան էլ դժվար չէ:

 9  Խաղաղօվկիանոսյան գաղութացումը


Երկար ժամանակ մարդիկ բանավիճում էին, թե ինչպես կարող էր խաղաղօվկիանոսյան հսկայական տարածքները գաղութացվել այսքան կարճ ժամանակահատվածում: Ահա և բացատրությունը. խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչները հրաշալի նավաստիներ էին. նրանք սկզբում Թայվանի բնիկներ են եղել, այնուհետև արդեն սկսել են տարածվել խաղաղօվկիանոսյան տարածքով, մինչև որ ի վերջո դադարել են կղզուց կղզի տեղափոխվել ու թափառական ապրելակերպից նստակյաց կյանքի են անցել Հավայան կղզիներում, Նոր Զելանդիայում, Ռապա Նուիում: Բոլոր փաստերը վկայում եմ այն մասին, որ խաղաղօվկիանոսյան գաղութացումը արևմուտքից գաղթած ժողովուրդների միջոցով է տեղի ունեցել:

 8  Բուրգերի կառուցումը


Եվս մեկ դասական օրինակ այն բանի, որ մարդիկ պնդում են, որ հնարավոր չէր մարդիկ այսպիսի կառույցներ կառուցեին` առանց այլմոլորակայինների օգնության: Իրականում հին աշխարհի մարդիկ այնքան էլ հիմար չէին, որքան պատկերացնում եք: Նրանք ուղղակի այլ գիտելիքների էին տիրապետում ու այլ գործիքներ օգտագործում: Այո՛, բուրգերն իսկապես բավականին բարդ ճարտարագիտական միջոցներով են կառուցվել, սակայն իրականում պատմական ու հնագիտական փաստերը վկայում են այն մասին, որ եգիպտացիներն այլմոլորակայինների կարիքը այնքան էլ չունեին, որպեսզի նման կառույցներ կառուցեին: Նրանք տասնյակ հազարավոր փորձառու աշխատողներ ունեին (ոչ ստրուկներ), ովքեր իրենց աշխատանքի դիմաց վարձատրվում էին կամ էլ ազատվում հարկերից: Նրանք զարգացած մաթեմատիկոսներ ու ճարտարապետներ, լծակներ ու մեխանիզմներ ունեին հսկայական քարեր տեղափոխելու համար: Եվ բացի այդ, նրանք բավականին երկար ժամանակ ունեին դրանք կառուցելու համար:

 7  Մու/Լեմուրիա/Ատլանտիս


Իրականում խորտակված աշխարհամասեր չկան, և գիտե՞ք` ինչու, որովհետև աշխարհամասերը չեն խորտակվում: Այո՛, նրանք կարող են ժամանակի ընթացքում մասնակի անցնել ջրի տակ, բայց ոչ ամբողջությամբ: Բացի այդ, Ատլանտիսի հետ կապված բոլոր պատմություններն իրականում ուղղակի հիմարություն են: Ատլանտիսի մասին հիշատակվում է Պլատոնի աշխատության մեջ, որը լի է տարբեր առակներով ու պատմություններով: Ատլանտիսի մասին պատմություններն այնքան տարբեր ու հակասական են, որ մտածել, թե այն իրական է, առնվազն տարօրինակ է: Ատլանտիսն ուղղակի պատմություն է պատմության մասին, որը պատմվում է Պլատոնի աշխատության մեջ:

 6  Դրոփայի քարերը


«Արևի աստվածները աքսորի մեջ» գիրք էր, որը 1978թ.-ին լույս տեսավ Դավիդ Ագամոն կեղծանվան տակ: Այս գրքում պատմվում էր այն մասին, որ դրոփայի մարդիկ, որոնք բնակվում էին Տիբեթում, իրականում այլմոլորակայիններ են եղել և ոչ թե մարդիկ, ու որ Դրոփայի քարերը, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ, իրենց վրա գաղտնաբառեր են պարունակում, որոնք հաղորդագրություններ են այլմոլորակայինների կողմից: Իրականում այս աշխատությունն ուղղակի սովորական հորինվածք էր, որի մասին ոչ մի հետազոտական աշխատանք չի արվել, իսկ գիրքն էլ լույս է տեսել կեղծանվան տակ: Նույնիսկ ամենադյուրահավատ մարդը կնկատեր, որ ամբողջ այս պատմությունն ուղղակի հորինվածք է, իսկ գրքում առկա իբրև գտածոների նկարները, չէին համապատասխանում դրանց նկարագրություններին:

 5  Իսրայելի կորսված ցեղերը


Մոտավորապես Ք.Ա. 700թ.-ից Իսրայելի թագավորությունը բազմաթիվ այլ նվաճող թագավորությունների հարձակման զոհ է դարձել, ովքեր ներխուժելով նրանց հողատարածքներ, մարդկանց դուրս էին շպրտել, տեղահան արել երկրից: Այդ պատճառով Իսրայելի 12 հայտնի ցեղերից 10-ը ասես մաքրվեցին Երկրի երեսից` մատնվելով ստրկության, մահանալով ու այլ երկրներ գաղթելով: Այդ իսկ պատճառով բոլոր մայրցամաքներում` Ասիայից մինչև Աֆրիկա, կարելի հրեաների հանդիպել, ովքեր հավատացած են, որ Իսրայելի կորսված ցեղերից են սերում: Ու ընդհանրապես, 19-20-րդ դարերում, ամեն անգամ, երբ հնագետները նոր պեղումներ էին անցկացնում, նրանք միանգամից դրանք վերագրում էին Իսրայելի կորսված ցեղերին, այնինչ ուղղակի հիշեցնենք, որ հրեաները գաղթել են և, հայտնվելով տարբեր մայրցամաքներում, միաձուլվել են տարածքի ժողովուրդներին, այնպես որ, հնարավոր չէ այլ տարածաշրջանների պեղումները վերագրել Իսրաելի կորսված ցեղերին:

 4   Աստղամանուկի գանգը


900 տարվա պատմություն ունեցող այս գանգը, որը հայտնաբերվել է Մեքսիկայի տարածքում, վերագրվում է մարդու ու այլմոլորակային կապի արդյունքում ծնված հիբրիդ էակի: Իրականում, սա ուղղակի հիմարություն է: Գոյություն ունեն այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել երեխաների գանգի դեֆորմացիային, ինչպես օրինակ` հիդրոցեֆալիան, որը կարող է հանգեցնել գանգի աննորմալ ու անկանոն աճի: Բացի այդ, գանգի ԴՆԹ հետազոտությունը ցույց է տվել, որ գանգն ամբողջությամբ պատկանել է մարդու: Դե ինչ, ի՞նչ կասեք` ո՞րն է ավելի հավանական, որ գանգի տձևությունն ինչ-որ հիվանդության արդյունք էր, թե այն, որ այն պատկանել է ինչ-որ այլմոլորակայինի:

 3  Էթանինի ալեհավաք


Ի՞նչ է իրենից ներկայացնում այս տարօրինակ առարկան, որը 1964թ.-ին հայտնաբերվել էր Ոսկեեղջյուր հրվանդանից: Ի՞նչ է սա` ինչ-որ ալեհավա՞ք, հետախուզկան լրտեսող սա՞րք: Այլմոլորակայինների ինչ-որ տեխնոլո՞գիա, թե անտիկ զարգացած քաղաքակրթություններից մնացած տեխնոլոգիա: Միգուցե՞ ինչ-որ տարօրինակ ջրային արարած: 

Օվկիանոսի ջրերում հազարավոր բազմազան արարածների կարելի է հանդիպել: Իսկ այս «առարկան» իրականում «Cladorhiza concrescens» է` ծովային սպունգ, որը իսկապես տարօրինակ տեսք ունի, այնպես, ինչպես ջրային բազմաթիվ այլ արարածներ:

 2  Բյուրեղյա գանգեր


Ներողություն ենք խնդրում բոլոր այն կինոռեժիսորներից, ովքեր կարծում էին, որ բյուրեղյա գանգերը նախակոլումբոսյան ժամանակաշրջանին են պատկանում և որ դրանք պատկանում  են այլմոլորակայիններին կամ էլ ինչ-որ անհայտ անտիկ քաղաքակրթության: Իրականում, սրանք ուղղակի Եվրոպայում 19-րդ դարում բյուրեղներից փորագրված գանգեր են, որոնք մեծ գումարով վաճառվել են հնությունների հավաքածու ունեցող մի դյուրահավատ մարդու: Կասեք, թե որտեղից գիտենք: Բանն այն է, որ դրա ատամները ժամանակակից գայլիկոնով են փորագրված ու դա շատ հեշտ է տարբերակել: Բացի այդ, բյուրեղը, որի վրա փորագրված է գանգը, պատկանում է այն տեսակին, որը կարելի է գտնել Մադագասկարի ու Բրազիլիայի տարածքում, բայց ոչ Միջագետքում: Հայտնի է, որ այս տեսակի բյուրեղներով աշխատում են Գերմանիայի Իդար-Օբերստեյն քաղաքի զարդերի արտադրամասում:

 1  Անտիկիտերայի մեխանիզմը


Անտիկիտերայի մեխանիզմը համարում են անտիկ քաղաքակրթության կողմից ստեղծված մեխանիզմ: Սակայն այն իր ոչ մի առեղծված էլ չէ: Ասում են, թե դա ատղաբանական ժամացույց է, որի ժամանակագրությունը հասնում է մինչև Ք.ա. 150-100 թթ.: Այն նախատեսված էր արեգակնային, լուսնային ու աստղաբանական շրջապտույտները հաշվարկելու համար: Այո՛, դա իսկապես ցնցող մանրամասնություններով է նախագծված, սակայն հին հույներին էլ այլմոլորակայինների կամ էլ ժամանակի մեջ ճանապարհորդողների գոյությունը պետք չէր, որպեսզի նրանք կարողանային դա ստեղծել: Միակ բանը, որի կարիքը նրանք ունեին, դա նվիրված մտածողներ ու ճարտարագետներ են, ովքեր կկառուցեին նման մեխանիզմ, և այո, դա հենց այն էր, ինչ նրանք ունեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել