
Life.panorama.am-ը գրում է.

Միջազգային հարթակում հայտնի գիտնական և աթեիզմի հենասյուներից մեկը համարվող Էնթոնի Ֆլյուի ելույթը ցնցեց գիտական աշխարհը: 80-ամյա աթեիստ գիտնականը հայտարարել է, որ ինքը սխալվում էր նախկինում, և տիեզերքը չէր կարող հայտնվել ինքն իրեն, ակնհայտ է, որ այն ստեղծվել է մի զորեղ ուժի կողմից, որի հզորության աստիճանը մեզ համար անհայտ է;
Ֆլյուի խոսքերով` նախկինում նա, ինչպես և բոլոր աթեիստները, վստահ էր, որ շատ վաղ ժամանակներում մահացած մատերիայից պարզապես հայտնվել է կենսունակ մատերիա: «Այսօր հնարավոր չէ պատկերացնել, որ մահացած մատերիայից կարող է կենդանի օրգանիզմ առաջանալ»,-նշել է գիտնականը:
Գիտնականի խոսքերով` ԴՆԹ-ի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից տվյալները վկայում են այն մասին, որ այն չէր կարող առաջանալ ինքն իրեն, այն ինչ-որ մեկի կողմից մշակված ծրագիր է: Գենետիկ կոդը և մոլեկուլի մեջ պարունակվող գրեթե հանրագիտական տեղեկությունները լիովին ժխտում են հասարակ համընկնման վարկածը:
Մեկ այլ գիտնական, բրիտանացի ֆիզիկոս Մարտին Ջոն Ռիսը դարձավ Թեմփլթոնի մրցանակի դափնեկիր իր գիտական աշխատության համար, որում նա ապացուցում է Աստծո գոյությունը: Ի դեպ, բրիտանացի ֆիզիկոսը նույնպես նախկին աթեիստ է:
Տեսական և կիրառական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Անատոլի Ակիմովի խոսքերով` Աստծո գոյությունն ապացուցվել է բացառապես գիտական մեթոդներով:
«Աստված կա, և մենք կարող ենք տեսնել նրա կամքի դրսևորումները: Սա բազմաթիվ գիտնականների համոզմունք է, որոնք ոչ թե պարզապես հավատում են Աստծուն, այլ հիմնվում են գիտական տվյալների վրա».-ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ