Առաջիկա տարիներին Ասիայում կհաճախակիանան խաղաղօվկիանոսյան թայֆունները. չինացի գիտնականներ168.am-ը գրում է.

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինացի օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին Ասիայում կհաճախակիանան խաղաղօվկիանոսյան թայֆունները, որոնք կդառնան առավել ուժգին և կործանիչ: Գիտնականների խոսքերով՝ սովորաբար թայֆունների սեզոնը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր, մինչդեռ այս տարի այն երկարել է:

Մասնագետների համար անակնկալ է հանդիսացել նոյեմբերին «Հայան» գերթայֆունի առաջացումը, որը մարդկային մեծ զոհեր և խոշոր ավերածություններ է պատճառել Ֆիլիպիններում՝ գործնականում երկրի երեսից ջնջելով Տակլոբան քաղաքը:

Օդերևութաբանական դիտարկումների մեկնարկից սկսած՝ այդ թայֆունը դարձել է ամենաուժգինը, նրա կենտրոնական հատվածում քամու արագությունը հասել է 315 կմ/ժամի: Փորձագետներն այդ ամենի համար մեղադրում են գլոբալ տաքացմանը, քանի որ թայֆունների էներգիան կապված է օվկիանոսի ջերմաստիճանի հետ. որքան տաք է ջուրը, այնքան ուժգին է փոթորիկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել