Կյանքում այնպես է պատահում, որ ամենապարզ որոշումն ամենահաջողն է լինում: Սեքսում էլ է այդպես. պարզագույն միջոցներն ու ինտիմ հնարքները կարող են ամենաազդեցիկը լինել և ծով հաճույք պարգևել թե քեզ, թե սիրելիիդ:

Օրինակ`

1. Արագ սեքս

Արագ սեքսը չգիտես ինչու միշտ ասոցացվում է կնոջ հաճույքի իսպառ բացակայության հետ: Բայց դա բնավ այդպես չէ: Անկանխատեսելի սեքսը միշտ ավելի լավն է, քան պլանավորվածը, այն ավելի կրքոտ է ու զգացմունքներով լի:

2. Ականջների շոյանքներ

Ականջները հզոր էրոգեն գոտի են, և դրանց վրա ազդելու բազում միջոցներ կան` կծել, լիզել, տաք շնչել դրանց վրա, տնքալ կամ կեղտոտ բառեր ասել:

3. Մերսում

Կարծես թե պարզագույն, բայց միևնույն ժամանակ ազդեցիկ շոյանք է, որը երբեմն կարող է առանց սեքսի օրգազմի բերել: Երևակայությունը միացրու և փոխարինիր թուլացումը գրգռման հետ:

4. Սեքս մեքենայում

Այն կարող է և ոչ այդքան հարմար լինել, բայց չափից դուրս էքստրեմալ է և գրգռող: Միայն թե հոգ տար անվտանգության մասին, որպեսզի ձեզ չբռնացնեն:

5. Համբույրներ սեքսի ժամանակ

Դրանք հավելյալ շարժիչներ են, և եթե օգտագործես դրանք, հաճույքը մի քանի անգամ կկրկնապատկվի: Կարևորն ընտրիր այնպիսի դիրք, որի դեպքում համբուրվելը հեշտ կլինի:

6. Սեքս-ֆոտո

Ինչու՞ միմյանց չլուսանկարեք ֆիզիկական մտերմության ժամանակ: Դրանք կարող են հիանալի աշխատել նախնական շոյանքների ժամանակ:

7. Մերկապար

Դրա համար պարտադիր չի հատուկ կարողություններ ունենալ, կարևորը տղամարդուն դուր գալու ցանկությունն է: Հագիր էրոտիկ ներքնազգեստ, միացրու լավ երաժշտություն և սկսիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել