Ուր էլ լինենք՝ չենք մոռանա ցեխակոլոլ Վանաձորը, կիսատ-պռատ, վատ կարկատած ու քարուքանդ փողոցները, տարիներով անբարեկարգ, ասֆալտազուրկ մեր մայթերը, մայթի վրա աղբով լեցուն, չդատարկվող աղբարկղերը: Մեր դառնացած սրտի համար ուրիշ «Արցախ» պուրակ չկա, Իսկ «Արցախում» ոչ մի անգամ մաքուր-սիրուն վիճակ չկա. ինչքան անցնես, երբ էլ անցնես՝ հա քանդում են, «չափառում» են, իբր, գիտե՞ք` «նորոգում ենք», «թարմացնում ենք»՝ վերջը չկա: Հիմքը խախտում, պատը քանդում, աղճատում են վթարային մեր շենքերը, ծառեր հատում, թփեր կտրում, օբյեկտ դնում մայթին կպած, ո՞ւմ «դաբրոյով», ո՞ր օրենքով (ավելի ճիշտ՝ այն խախտելով), շատ լավ գիտի ժողովուրդը, բայց նրա մի մասի հոգուն, դե, վաղուց է պատել մութը:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/11/blog-post_13.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել