Ատաղձագործ Ցինը զանգակի համար փայտից մի շրջանակ սարքեց։ Շրջանակն իր գեղեցկութեամբ հիացմունք պատճառեց բոլորին։ Թագավոր Լուն տեսաւ շրջանակն ու հարցրեց վարպետին․
- Ո՞րն է քո արուեստի գաղտնիքը։
- Երբ ձեր ծառան որոշում է զանգակի շրջանակ պատրաստել, նա չի համարձակւում իր հոգեւոր ուժերը զուր վատնել եւ անպայման պաս է պահում, որ խաղաղեցնի իր սիրտը։ Եռօրեայ պասից յետոյ ես ազատւում եմ պատիւների ու պարգեւների, գովեստի ու պարսավանքի մասին մտքերից։ Հնգօրեայ պասից յետոյ ազատւում եմ վարպետութեան ու ապաշնորհութեան, տիտղոսների ու վարձատրութեան մասին մտքերից։ Իսկ եօթօրեայ պասից յետոյ այնպիսի մտասեւեռման եմ հասնում, որ մոռանում եմ նաեւ ինքս ինձ։ Արուեստն ամբողջոուին կլանում է էութիւնս, եւ գործից շեղող ամէն ինչ դադարում է գոյութիւն ունենալ։ Այդժամ ուղեւորւում եմ անտառ և սկսում կատարեալ նիւթ որոնել։ Որոնման ընթացքում մտքով կառուցում եմ շրջանակը։ Եւ երբ արդէն պարզորոշ տեսնում եմ նրա մտակերպարը, ուրէմն աշխատանքն սկսելու ժամանակն է։ Ահա եւ հիացնող արուեստի ողջ գաղտնիքը։
Իմաստասիրական զրոյցներ
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/418332.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել