168.am-ը գրում է.
Այսօր «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր ժամը 16:00-ին կանչել էին Հատուկ քննչական ծառայություն: Կիվիրյանը ՀՔԾ-ից դուս եկավ 4 ժամ անց՝ ժամը 20:00-ի սահմաններում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր հետ առերեսման համար ՀՔԾ էին բերվել նաև այն երեք ոստիկանները, որոնք դեքպի օրը գտնվել են ոստիկանական ավտոմեքենայում: «Պարզ է, որ ես հրաժարվեցի մասնակցել առերեսմանը, քանի որ լիարժեք չեն ապահովվում իմ իրավունքները, իմ շահերը: Անիմաստ է մասնակցել այս կլոունադային, որը կոչվում է նախաքննություն»,- ասաց Ա. Կիվիրյանը: Նրա խոսքով՝ իրեն այսօր հայտնել են նաև նախաքննության ավարտի մասին: «Այս կարգի շտապողականությամբ քրեական գործի ավարտ երևի չի եղել վերջին 10 տարվա մեջ: Միանշանակ է, որ իշխանությունները ցանկանում են մեկ վայրկյան առաջ այս գործն ուղարկել դատարան, որպեսզի փորձեն կայացնել իմ դեմ մեղադրական դատավճիռ»,- ասաց Ա. Կիվիրյանը: Նրա խոսքով՝ այսօր առերեսման եկած ոստիկանները «պատրաստված կերպով» հայտարարել են, որ ինքը հարվածել է ոստիկաններից մեկին, կծել նրան, ապա ինքն իր գլուխը հարվածել ոստիկանական մեքենայի դռանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ