Արդեն կեսգիշեր է, բայց մենք բոլորս դեռ Jose Music Hall-ում ենք, որտեղ Մհեր Մեսրոպյանի Սուրբ մկտրտության տոնակատարությունն է: Այսօր առավոտյան, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանը մկրտեց երգչին, իսկ կնքահոր և կնքամոր դերում Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանն է և Սոնյա Դիլանյանը: Մհերի գործընկերները, հարազատները, ընկերները, մոտ 100 հյուրեր այս պահին Jose Music Hall-ում շնորհավորում են նրան, նվիրում իրենց ելույթները, բարեմաղթանքները, բայց կասեմ անկեղծ. նույնիսկ այսօր ամենահուզիչ և տպավորիչ ելույթը բեմում Մհերինն էր: Նա պարզապես երգիչ չէ, այլ հիանալի շոումեն, ով ցանկացած միջոցառում՝ լինի դա հարսանեկան երեկո, թե ակումբային իվենթ, միանգամից կենտրոնացնում է իր շուրջը և հիանալի վարում այն, բնականաբար կատարում իր հայտնի հիթերը, դա ես կարող եմ ասել` ներկա լինելով բազմաթիվ իվենթների ու հետևելով նրա` իրոք հիանալի աշխատանքին: Հյուրերի կազմում Սոնա Շահգելդյանն է, Լիլուն, Լուսինե Պողոսյանը, Սիլվա Հակոբյանը, Սամվել և Արմինե Գրիգորյանները, Սյուզի Մելիքյանը, Գայանե Հովհաննիսյանը, Էլլա Տարունցը..հյուրերը դեռ գալիս ու գալիս են… Կամոբլոգի ֆոտոսեթում կարող եք տեսնել ողջ օրվա ամբողջական կադրերը, իսկ մենք շարունակենք շնորհավորել Մհերին այստեղ ու խմել տաղանդավոր մարդկանց կենացը: Ի դեպ, բաց մի թողեք այս շաբաթ Մհերի կատարումը Kamoblog Movie Night-ի ընթացքում ԼԱՅՄ հեռուստաընկերության եթերում: