Վերջերս Հայ երիտասարդության մոտ, այսինքն իմ տարիքայինների շրջանում, մի վատ երևույթ է ի հայտ եկել: Տեղյակ չլինելով այս կամ այն կրոնական կամ հավատքի ուղղությունից, ուղղակի շրջապատից տարբերվելու համար` մեկն իրեն համարում է աթեիստ, մյուսը` պանթեիստ, երրորդը իրեն դասում է Բահայի համայնքի ներկայացուցիչների շարքերին,,,,,,,,,,,,,,,,,,: Հա շատ լավ, ինչիստ ուզում եք եղեք, բայց գոնե իմացեք ձեր ուղղության պատմությունը` ո՞վ, ո՞նց որտեղի՞ց, խի՞: Թե չէ մի երկու հատ գլամուռ բառ օգտագործելով, կենսակերպի ու հագուստի մեջ մի երկու շտրիխ ավելացնելով` դուք չեք դառնում այս կամ այն ուղղության ներկայացուցիչը: Բա էն իրենց աթեիստներ համարողները: Մնում-մնում են, մեկ էլ ասում են . «ՎԱՅ ԱՍՏՎԱԾ ՋԱՆ»: Որ էդ պահին հարցնում ես խի՞ ասեցիր, ասում են` պատահաբար ստացվեց, ռեֆլեքս էր: ԽՍՀՄ ժամանակ աթեիստներն ավելի քիչ էին, քան հմիա: Պրոգրես եմ ասել, էէէ: Բայց հույս ունենամ, որ դա տարիքային ու ժամանակային խնդիրների շարքից է: Ինչպես Էմոյիզմը, որ եկավ ու անցավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել