Հայերի մեջ մի շատ ընդունված երեւույթ եմ նկատել, դեռ Երիտասարդական պալատի քանդումից սկսած  («կուկուռուզնիկ»), որ մեկ էլ, ինչ֊որ մի խումբ, բավականին գիտակից մարդկանց, ասում է, «է, բայց սիրուն չէր», կամ «է, ինձ դուր չէր գալիս» կամ նման մի բան։

Նույնը հիմա լինում է Փակ շուկայի հետ կապված, մարդ կա ասում է՝ «լավ չի շուկա ունենալը», մարդ կա ասում է «է բայց սիրուն չէր», մարդ կա ասում է «կեղտոտ էր» ու սենց շարունակ։

Ու նույն մտածողությունն էլ փաստորեն Սերժը ունի։

Նենց կուզեի էդ «բայց իմ կարծիքով սիրուն չի»֊երը, կամ «շուկան լավ բան չի»֊երը չլսեի էլ։

Ամենակարեւոր բանը որ կա, օրենքն է։

Հայերի մեջ շատ ընդունված է օրենքին, ոնց որ հակամարդկային բանի վերաբերվելը։ Նույնը կար ընտրությունների ժամանակ, երբ հանձնաժողովի անդամները ասում էին․ « մարդ ենք, մի քիչ հանգստանանք, նոր․․», իսկ ես ասում էի «բայց օրենքը․․․» նրանք ասում էին  «բայց մարդ ենք չէ՞»։ Այսինքն, նրանց ընկալմամբ, օրենքը ոչ մարդկային է, գրված է չէ մարդկանց համար։

Հիմա, նույնը էստեղ է, եթե ըստ օրենքի փակ շուկան չպիտի քանդվի, էլ ոչ մեկի գեղագիտական ճաշակը չպիտի հետաքրքրի։ Դա է օրենքը։

Հա, համաձայն եմ, որ լինում են բազմաթիվ սխալ օրենքներ, բայց եկենք չմոռանանք, որ սխալ օրենքները հիմնականում ընդունվում են ոչընտիր Ազգային ժողովի կողմից, չնայած նրանք ոչ միշտ են խելք ու լծակ ունենում, իրենց բոլոր հանցագործություններից առաջ օրենքում իրենց ձեռնտու փոփոխություններ կատարել։

Ու այսպիսի օրենքների դեմ պայքարելու եղանակներ էլ կան, բայց դա երբեք չի կարող հինված լինել ինչ֊որ մեկի մասնավոր ճաշակի կամ կարծիքի կամ շահի վրա։

Իսկ հիմա տեղի ունեցողի պատճառն  էլ հենց ներկա իշխանությունների սրա նրա ճաշակով, շահից ելնելով առաջնորդվելու մեջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել