Armversion.am-ը գրում է.
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբի հյուր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակից Լիլիթ Ավետիսյանը, խոսելով սուր շնչառական վիրուսների, այդ թվում՝ գրիպի ներկայիս համաճարակային իրավիճակի մասին, նշեց, որ բազմաթիվ վիրուսների մեջ ամենածանրը գրիպն է, որն ունի արագ տարածվելու հատկություն և կարող է առաջացնել պանդեմիաներ:
«Հիմա գրիպի սեզոնը սկսվել է, բնակիչները պետք է իմանան, թե ինչ անել, որ հնարավորինս կանխարգելեն վիրուսի ներթափանցումն իրենց օրգանիզմ: Ամենակարևորը, գրիպով հիվանդը անպայման պետք է հրավիրի բժիշկ և չզբաղվի ինքնաբուժմամբ»,- խորհուրդ տվեց Լիլիթ Ավետիսյանը և հավելեց. « Մեր հասարակությունը սիրում է հակաբիոտիկներ օգտագործել, իսկ դրանով ոչ միայն օգուտ չեն տալիս իրենց, այլև վնասում են: Դիմելով բժշկին նրանք օգնում են նաև առողջապահական ծառայություններին, որպեսզի ճիշտ ստատիստիկա վարեն »:
Նրա խոսքով, ցանկալի է այս սեզոնին սնվել այնպիսի սննդատեսակներով, որոնք հարուստ են վիտամին C-ով և կարող են իմունիտետ բարձրացնել, շատ կարևոր է օգտագործել նաև ընկույզ, մեղր, և ամենակարևորն, ըստ Լիլիթ Ավետիսյանի, եղանակին համապատասխան հագնվելն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ