Ահա ինչի են ուզում սուսուփուս հանգել, առանց դեռ բացեիբաց հայտարարելու, քանի որ վախկոտ են եւ չեն ուզում միանգամից վարկաբեկվել ու իրենց ապրուստը կորցնել, հայ պատմասաններ, հայտնի «մտավորականներ» եւ իրենց օտար կոլեգաները, որ հովանավորված են պետական, ազգային եւ կուսակցական կառույցների կողմից:
Ես կարող եմ հենց իրենց ապացույցների հիման վրա, հենց այսօր, փաստել, որ, այո, Հայերի ցեղասպանություն չի եղել Օսմանյան կայսրությունում, այլ մարդկային զանգվածային կորուստներ պատերազմի հետեւանքով: Միանգամից թող էս հարցին վերջ տրվի, երկու ժողովուրդները իրար ներեն անտեղի փոխադարձ մեղադրանքների համար եւ վերջապես մարդավարի ապրեն...
Այսպես, եթե միայն 1,8 միլիոն (?) հայ բնակչությունից 1,2 միլիոն մարդ է զոհվել` ըստ վերոհիշյալ պաշտոնապես ընդունված պատմասանների, եւ եթե այսօր էլ այդ 1,2-ից պետք է հանել նաեւ առնվազն 300000 փրկվածներ, ուրեմն Թալեաթի տված զոհերի թիվը ճիշտ է. 900000 ...
Եւ, քանի որ, ըստ այդ պաշտոնապես ընդունված եւ հովանավորված պատմասանների, ցեղասպանությունը տեւել է միայն ՄԵԿ ՏԱՐԻ, այսինքն 1915, 900000-ից էլ հանենք երիտ-թուրք քեմալիստների 1919-20-ի Կիլիկիայի եւ Անդրկովկասի զոհերը` մոտավորապես մի 200000 եւ զոհերի ընդհանուր գումարը կլինի` 600000-700000...
Դրանից կարելի է արդարացիորեն եզրակացնել երկրորդ փուլում, որ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ չի եղել եւ հրաժարվել ցեղասպանություն տերմինից...
Լավ կլինի հետո դիմացինից ներողություն խնդրել` 100 տարի անտեղի մեղադրելու համար...



