Թատրոնը չունի ո՛չ անցյալ, ո՛չ ապագա: Թատրոնի ժամանակը ներկան է: Այն թատրոնը, որ խաղացվում է այսօրվա հանդիսականի համար, երբևիցե չի կարող կրկնվել վաղը: Վաղը այն կլինի ուրիշ ներկայացում: Եթե անգամ հավաքենք նույն դերասանական կազմն ու նույն հանդիսականը, այն չի կարող կրկնվել: Թատրոնը, ներկայացումը ընկալելու համար միայն թատրոնը բավական չէ: Այն բազմաթիվ գործոններից է կախված` այսօրվա վիճակը, տրամադրությունները, ախորժակը, չքնելը և այլն: Սրանք անմիջապես ազդում են թատրոնի վրա: Թատրոնը կենդանի է ու մահկանացու (ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ): Մահանում է մի թատրոնը և ծնվում է մեկ այլ թատրոն: Ինչպե՞ս է այն ծնվում և մահանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել