Shoes and bagԵթե ցանկանում եք ավելի լավ ճանաչել կնոջը, ուշադրություն դարձրեք նրա պայուսակին:

Թևի տակ պայուսակը պահում են գործունյա, վճռական, նպատակասլաց, բայց միևնույն ժամանակ ինքնամփոփ կանայք: Նրանք տեսնում են նպատակն ու վստահորեն գնում դեպի այն`հաճախ մոռանալով ինքն իր, անձնական կյանքի և գեղեցկության մասին:

Փոքրիկ ուսապարկ մեկ ուսի վրա կրում են մանկամիտ կանայք, որոնք պատրաստ չեն տղամարդու հետ լուրջ հարաբերությունների: Առավելագույնը, ինչի նրանք պատրաստ են, կինո կամ բոուլինգի գնալն է:

Պայուսակն արմունկի վրա կրում են կամակոր ու քմահաճ կանայք: Հաճախ նրանք նուրբ են ու խոցելի, բայց հմտորեն թաքցնում են դա այնպես, որ շրջապատի մարդիկ դա չեն նկատում:

Պահպանողական կանայք նախընտրում են պայուսակը կրելիս ամուր բռնել երկու բռնակներից: Նրանք իրենց սանձարձակություններ թույլ չեն տալիս, հետևում են իրենց խոսքին և արարքներին: Հաճախ նման կանանց ճշտապահությունն ու լրջությունն ընկալվում են որպես գոռոզություն:

Մեծ պայուսակ կրող կանայք անհամբեր են: Աշխատանքում և սիրո մեջ պահանջում են անհապաղ հավատարմության: Նրանք երբեք հենց այնպես չեն բարդացնում իրենց կյանքը, նախընտրում են հարմարավետություն և պարզություն ամեն ինչում:

TumblrԽիստ ձևվածքի և ոճի պայուսակ նախընտրում են գործունյա և պրակտիկ կանայք: Հագուստի մեջ նրանք հաճախ նույնպես ընտրում են դասական ոճը: Նրանք շատ բանի են հասել և ապագայի մեծ պլաններ ունեն: Գիտեն իրենց գինն ու չեն սիրում խառնաշփոթ ստեղծել իրենց շուրջ:

Վառ, անսովոր ու համարձակ դիզայնով պայուսակ ընտրում են համարձակ ու ստեղծագործ կանայք: Նրանք միշտ փնտրում են ինչ-որ նոր ու անսովոր բաներ: Արտաքինիս ինքնաբավ մարդիկ են երևում, բայց իրականում շատ խոցելի են և հիվանդագին են արձագանքում քննադատությանը:

Սև գույնի պայուսակ ընտրում են տնտեսող և պրակտիկ կանայք: Նրանք նախընտրում են շփվել ամենամտերիմ և վստահելի ընկերների և հարազատների հետ:

Անտարբեր և ռոմանտիկ կանայք ընտրում են ջերմ ու վառ երանգների պայուսակներ: Նրանք բաց են աշխարհի համար, հետաքրքրասեր են և բարի: Հաճախ օգտվում են նրանից, որ կարողանում են հեշտորեն գրավել մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել