Մեր բակում մի քանի օր առաջ իսկական եղեռն էր: Առավոտյան արթնացա ու, ինչպես միշտ, ցանկանում էի սուրճ ըմպել` վայելելով պատուհանիս տակի այգու չքնաղ տեսքը:
Ավա՜ղ էն ինչ տեսա, բառերով ասելու չի: Ոնց որ թուրքը անցած լիներ այգու միջով: Իբր էտել էին ծառերը: Արծաթափայլ եղևնին, որ մինչ երկինք է հասնում, ճյուղերը փիդրած թափած էր: Եղևնին, գետնից մինչև 2-3 հարկանի շենքի բարձրությամբ, կտրտել էին ճղները: Ինչքան որ չար ձեռքը հասել էր: Մյուս ծառերը, որը էտել էին, թողնելով միայն բունը, մի քանիսն էլ քոքից կտրել էին: Խաղողենին կտրել էին` ճղները` բերքը վրան, մնացել էին երրորդ հարկում` օդում կախված: Ասեմ, որ շատ ծանր տարա:
Ու ամեն օր տեսնում էի կոտրտած, շաղ տված ճյուղերը ու սիրտս մղկտում էր:
Էսօր արդեն կտրել էին մեծ խնձորենին, որ բակի երեխաների ուրախությունն էր: Էս ամենը արվում է օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում: Էն անգամ չըմբոստացա, չաղմկեցի` մտածելով որ դե ծառերը արդեն կտրված են` էլ ետ չես բերի...Բայց փաստորեն, ես կարող էի փրկել գոնե խնձորենին:
Էսօր արդեն վստահ եմ, որ հերթի են կանգնել երկու գեղեցկուհի туя-ները: Չգիտեմ, թե հայերեն ոնց են կոչվում:
Ինչո՞ւ էսպես: Ինչո՞ւ, էլի.....
Էսքան անողնաշար, անսիրտ ու դեբիլ ո՞նց են դառնում:
Ափսոս, ես գիտեմ, որ մենակս բան չեմ կարող անել: Ընդամենը կդառնա հարևանների կռիվ:
Գուցե գիտեք, թե օրենքը ո՞ր կետով է արգելում սրանց նմաններին ու ի՞նչ է հասնում էս հանցանքի համար: Գուցե իմանան ու զգոնանան:
Էս սիրուն նկարները ֆեյսբուքում Զորիկի մոտ եմ գտել: Фотографии с Զորիկ