Միայնությունը անեծք չէ, բնավ,
Միայնությունը լոկ ընտրություն է,
Մարդկային բնույթ,
Ու դատավճիր, որը վճռում է դատապարտյալը:
Միայանությունը խուլ ժամանակի պտույտ է միայն,
Հառաչ է լուսնին, գայլային հառաչ,
Որն հասկանում  է միայն լուսինը:
Եվ միայնության դառնագին համը,
Հենց ազատության քաղցր պտուղն է,
Իսկ ճաշակողը թմրամոլի պես
Կախված է մնում ազատությունից:
Միայնությունը այն լռությունն է,
Երբ միայն սրտի զարկն է լսվում:
Միայնությունը հանգստություն է,
Երբ մարդու հոգին կշիռն է կորցնում:
Միայնության մեջ մարդն աներևույթ է,
Հոգին դառնում է սավառնող քամի,
Ու միայնության երգը աղոթքն է,
Որը երգվում է առանց մեղեդի:
Միայնությունը անեծք չէ, բնավ,
Լոկ ընտրություն է մարդկային մտքի:
Միայնությունը դա օրհնություն է,

Եվ ազատության շունչն է երկնքի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել