168.am-ը գրում է.
Այսօր ԱԺ երկրորդ նիստի ժամանակ կքննարկվի «Ժառանգություն» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագիծը կառավարության և ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ստացել է բացասական եզրակացություն, սակայն, ըստ ԱԺ կանոնակարգի, եթե օրենքի նախագիծը ճանաչվում է հրատապ, ապա այն կարող է քննարկվել ԱԺ քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստի ընթացքում: Օրենքի նախագիծն ունի ընդամենը երկու հոդված. առաջին հոդվածով ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ն, իսկ երկրորդ հոդվածով՝ օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: Հիշեցնենք, որ, 2007թ. նման օրենքի նախագիծ ԱԺ օրակարգ էր մտցրել «Ժառանգություն» խմբակցության այն ժամանակվա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն այն չընդունվեց, քանի որ ՀՀԿ-ականները բոյկոտեցին այդ նախագծի քվեարկությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ