1in.am-ը գրում է.

Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը, ով այս տարվա հունիսին երկրորդ անգամ մայրացավ, իր միկրոբլոգում ցուցադրել է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի արդյունքը: Երգչուհին Twitter-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ակնհայտորեն երևում է, թե որքան հաջողված է եղել նրա դիետան:

«Այսօր չեմ կարողանում դադարել ժպտալ @weighwatchers կազմակերպության ծրագրի համար նկարահանումների ժամանակ»,- նկարի տակ գրառել է երգչուհին:

Լուսանկարում 33-ամյա աստղը սպիտակ վերնաշապիկով է, նեղ ջինսով և կովբոյական ոճի ճտքակոշիկներով: Նման հագուստը միայն ընդգծում է երգչուհու գեղեցիկ կազմվածքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել