ՀՊՃՀ­-ի դասախոսների ուղերձը ՀՀ նախագահինAravot.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ պարոն Ս. Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մի խումբ աշխատակիցների կողմից (կցված են 252 ստորագրություններ) Մեծարգո պարոն Նախագահ Մենք՝ ՀՊՃՀ­-ի կոլեկտիվի մի խումբ անդամներս, դիմում ենք Ձեզ մեր համալսարանի առջև այս վերջին մեկ տարվա ընթացքում ծառացած հիմնարար խնդիրներով պայմանավորված: Պոլիտեխնիկը, որպես կրթօջախ, կանգնած է քայքայման շեմին, ինչը հետևանք է ԲՈՒՀ-­ը կազմավորող հիմնական գործառույթներում (ուսումնական պրոցես, դասախոսների աշխատանքի գնահատում ու վարձատրում, ուսման մեթոդաբանություն) ռեկտոր Արա Ավետիսյանի կողմից իրականացվող «նորամուծություններով»: Ռեկտոր Ավետիսյանի այդ քայլերի արդյունքում համալսարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ. • աշխատավարձի չափի զգալի նվազում,

• ուսումնական բեռնվածքի էական աճ: Աշխատանքի ծավալի աճից բացի, տեղի է ունեցել նաև ուսումնական բեռնվածքի ըստ բաղադրիչների կառուցվածքի դեֆորմացում, ինչի հետևանքով տեղի է ունեցել

• ուսման որակի անկում: Ուսման որակի անխուսափելիորեն անկման է հանգեցնում նաև ուսումնական պրոցեսի մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով կազմակերպման նոր ձևը: Շուրջ 200 հոգու ստորագրության հիման վրա հոկտեմբերի 10-ին հրավիրված ՀՊՃՀ­-ի արհմիության ժողովում կոլեկտիվ­ռեկտոր երկխոսություն տեղի չունեցավ. ռեկտոր Ավետիսյանը լքեց ժողովը, չսպասելով վերջինիս փաստացի ավարտին, չառաջարկելով կոլեկտիվին ծագած խնդիրների լուծման համար որևէ մոտեցում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել