23:12 , 11 նոյեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ պարոն Ս. Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մի խումբ աշխատակիցների կողմից (կցված են 252 ստորագրություններ) Մեծարգո պարոն Նախագահ Մենք՝ ՀՊՃՀ-ի կոլեկտիվի մի խումբ անդամներս, դիմում ենք Ձեզ մեր համալսարանի առջև այս վերջին մեկ տարվա ընթացքում ծառացած հիմնարար խնդիրներով պայմանավորված: Պոլիտեխնիկը, որպես կրթօջախ, կանգնած է քայքայման շեմին, ինչը հետևանք է ԲՈՒՀ-ը կազմավորող հիմնական գործառույթներում (ուսումնական պրոցես, դասախոսների աշխատանքի գնահատում ու վարձատրում, ուսման մեթոդաբանություն) ռեկտոր Արա Ավետիսյանի կողմից իրականացվող «նորամուծություններով»: Ռեկտոր Ավետիսյանի այդ քայլերի արդյունքում համալսարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ. • աշխատավարձի չափի զգալի նվազում,
• ուսումնական բեռնվածքի էական աճ: Աշխատանքի ծավալի աճից բացի, տեղի է ունեցել նաև ուսումնական բեռնվածքի ըստ բաղադրիչների կառուցվածքի դեֆորմացում, ինչի հետևանքով տեղի է ունեցել
• ուսման որակի անկում: Ուսման որակի անխուսափելիորեն անկման է հանգեցնում նաև ուսումնական պրոցեսի մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով կազմակերպման նոր ձևը: Շուրջ 200 հոգու ստորագրության հիման վրա հոկտեմբերի 10-ին հրավիրված ՀՊՃՀ-ի արհմիության ժողովում կոլեկտիվռեկտոր երկխոսություն տեղի չունեցավ. ռեկտոր Ավետիսյանը լքեց ժողովը, չսպասելով վերջինիս փաստացի ավարտին, չառաջարկելով կոլեկտիվին ծագած խնդիրների լուծման համար որևէ մոտեցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ