1in.am-ը գրում է.

Վարշավայում լեհ ազգայնական կազմակերպությունների կողմից անցկացվող Անկախության երթի ժամանակ ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել ռուսական դեսպանատուն, դրա վրա վառվող տարաներ են նետել և հրդեհել են ոստիկանական անցակետը: 

Gazeta Wyborcza հրատարակչության տվյալներով՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, երբ երթն անցնելիս է եղել ռուսական դիվանագիտական առաքելության շենքի կողքով, ծայրահեղական տրամադրված ցուցարարները հարձակվել են դեսպանատան վրա: Ոստիկանությունն այդ պահին ներկա չի եղել: 

Կես ժամ անց ոստիկանները դեպքերի վերահսկողությունն իրենց ձեռքն են վերցրել և դեսպանատան մոտ մի քանի ցուցարարների են ձերբակալել: Ոստիկանները ցուցարարների դեմ ջրցաններ են կիրառել: Ներկա պահին իրավապահները փորձում են ցրել ցուցարարներին: Այն շրջանում, որտեղ տեղի են ունենում դեպքերը, հատուկ միջոցներով զնված հարյուրավոր ոստիկաններ են կենտրոնացած: 

Երթի սկզբում նույնպես բախումներ են գրանցվել: Փողոցներից մեկում բախվել են երիտասարդների երկու խմբեր որոնք միմյանց վրա քարեր և շշեր են նետել: Անկարգությունների մասնակիցներից ոմանք ձերբակալվել են՝ РИА Новости-ին տեղեկացրել է մայրաքաղաքի ոստիկանության մամլո քարտուղար Մրոզեկը: 

Կարգուկանոնը խախտելու պատճառով Վարշավայի քաղաքապետարանը որոշում է կայացրել ժամանակից շուտ երթը ավարտելու մասին, որին արդեն մի քանի հազար մարդ է հասցրել միանալ: Ոստիկանությունը կոչ է անում հավաքվածներին ցրվել: Քաղաքի կենտրոնում իրադրությունը շարունակում է լարված մնալ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել