Այսօր պատահաբար լսեցի Ազատություն ԹՎ-ի հաղորդումներից մեկը: Ավելի լավ կլիներ չլսեի:
Շանթ Հարությունյանի գործողություններից քաղաքականության հետ կապ ունի միայն Ես սկսում եմ հեղափոխությունգրությունով պաստառը: Մնացածը քաղքականության հետ կապ չունի:
Հարց Ազատություն ԹՎ-ին:Դուք համոզվա՞ծ եք՝ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ էր, որ Շանթ Հարությունյանինն համեմատում եք նարա հետ ու անվանում եք Քաղբանտարկյալ: Տիգրանի հարցը փակված է չեմ ցանկանա մանրանալ այդ հարցի մեջ: Բայց իմ կարծիքով ոստիկանին մահակով խփելուց ու ինչ որ նյութեր քաղաքի կենտրոնում տրաքացնելուց հետո մարդուն քաղբանտարկյալ անվանել չի կարելի:
Ազատություն ԹՎ-ին մտահոգվում է, որ միտինգների ժամանակ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ: Այս մտահոգությունը ինձ չէր հետաքրքիր, եթե այս դեպքերը նրանք չկապեին Մաքսային Միության հետ, ասելով, որ արդեն զգացվում է անհանդուրժթողականությունը, որը բերում է ՄՄ-ն: Հայաստանը պետք է համագործակցի բոլոր հնարավոր միջազգային կառույցների հետ. կլինի՝ ՄՄ,ԵՄ. թե ուրիշ Մ: Իսկ դրա պատճառները մի քանիսն են՝ բազմիցս նշել եմ, որ մենք ունենք փակ սահմաններ ու ի տարբերություն մեր հարևան պատությունների մենք ծով չունենք ու ցավոք սրտի Սևանով ազատ ելք չունենք դեպի ծով:
ՄՄ-ի ու ԵՄ-ի հետ մենք համագործակցելու ենք տնտեսական առումով, իսկ երկու կողմերի մշակույթների վրա թքած պետք է ունենանք, եթե Ազատություն ԹՎ-ին չգիտի հայոց մշակույթի պատմությունը, խորհուրդ կտամ, որ ուսումնասիրի ու հասկանա, որ մենք աշխարհին, պատմության տարբեր ժամանակահատվածներում ներկայացել ենք մեր ազգային մշակույթով:
Հ.Գ. ինչ վերաբերվում է հանդուրժողականությանը, ասեմ, որ եվրոպան էլ չի փայլում իր հանդուրժողականությամբ:
Օրինակ՝ մի երիտասարդի ձերբակալել էին այն բանի համար, որ նա չէր թողել, որ իր 4-րդ դասարանի աղջիկը մասնակցի սեռական դաստիարակության դասերին, որոնք ուղղակի պոռնոգրաֆիկ ֆիլմերի ցուադրություն են:
Հա մեկել Ազատություն թվ-ի Staff-ը (եվրոպական բառերով գրեմ էլի), թող նայի ու տեսնի, թե եվրոպայում ու ԱՄՆ-ում ինչպես են ճնշվում խաղաղ ցույցերն ու երթերը: Դեռ շատ չի անցել այն դեպքից, որտեղ պարզ երևում էր, թե iphon 5S-ի համար հերթի կանգանած մարդուն ինչպես էին ծեծում ,,հանդուրժողոստիկանները:



