Life.panorama.am-ը գրում է.
Բեյոնսեի երկրպագուները չեն ցանկանում, որ նա մասնակցի Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի հարսանիքին։Գրում է The Huffington Post-ը։
Երկրպագուները նախորդ շաբաթ Change.org-ում ստորագրահավաք են սկսել «Բեյոնսեն չի կարող մասնակցել Քիմ Քարդաշյանի հարսանիքին» վերտառությամբ և խնդրում են ամբողջ աշխարհում Բեյոնսեի երգրպագուներին միանալ ստորագրահավաքին։
Ստորագրահավաքի տեքստում ասվում է․«Ինչպես բոլորդ գիտեք, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթը նշանվել են։ Քիմ Քարդաշյանն ու իր զզվելի ընտանիքը փառքի են արժանանում՝ բացարձակապես ոչինչ չանելով։ Այժմ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Բեյոնսեն չմասնակցի աստծո կողմից մեժված այդ հարսանիքին։ Քանի որ Բեյոնսեի ամուսինը՝ Ջեյ Զին Քանյե Վեսթի ընկերն է, նա կցանկանա, որ զույգը մասնակցի միասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ