Lurer.com-ը գրում է.
Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը համոզված է, որ Արաֆաթի թունավորման հանգամանքն ապացուցված է, և ներկայումս փնտրում է նրա մարդասպանին. երկուշաբթի օրը Голос России-ին հայտարարել է հանձնաժողովի գեներալ Թաուֆիկ Թիրավին:
Ավելի վաղ շվեցարացի գիտնականները պաղեստինյան իշխանությունների խնդրանքով արտաշիրիմել էին Արաֆաթի աճյունը` պոլոնիում գտնելու նպատակով: Նրանք հայտարարել էին այդ նյութի 18 անգամ ավել պարունակության մասին: Դա հավանականության չնչին հնարավորութուն է ստեղծում ապացուցել, որ Արաֆաթի օրգանիզմում որոշակի քանակությամբ պոլոնիում 210 է եղել:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=121253&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել