Tert.am-ը գրում է.

Դատարանի կողմից դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ իրականացվող ստորագրահավաքի երկու օրվա ընթացքում մի քանի հազար ստորագրություն է հավաքել: Այն անցկացվում է ոչ միայն Երևանում, այլ նաև մի շարք մարզերի քաղաքներում ու գյուղերում: Հենց այդ պատճառով է, որ Tert.am-ի հետ զրույցում կազմակերպիչներից Տիգրան Ավանյանը չկարողացավ նշել, թե արդեն քանի ստորագրություն է հավաքվել:

 «Դուք ինքներդ, այստեղ գտնվելով, տեսնում եք, թե ինչքան մարդ է մոտենում մեզ ամեն վայրկյան: Դա միայն վերջում հնարավոր կլինի պատասխանել»,-ասաց նա:

 Նշենք, որ մասնակիցների մեծ մասը ոչ թե պատահական անցորդներ էին, այլ հենց այդ նպատակով Թամանյանի արձանի մոտ եկած քաղաքացիներ: Ստորագրահավաքին մասնակցելու էր եկել նաև հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով չցանկացավ որևէ կարծիք հայտնել:

 Դերասան Կարեն Միրիջանյանը, նշեց, որ ինքը Վարդան Պետրոսյանի ընկերն է և իրենք միասին են սովորել:

 «Ես շատ զայրացած եմ այն վերաբերմունքից, որ կա այսօր նրա նկատմամբ: Կարծում եմ, որ ապօրինի է այդ կալանքը: Ինչ-որ լուծում պետք է լինի: Ես էլ եմ արդարարության կողմնակիցը, գիտեմ, որ Վարդանն էլ: Նա շատ կարգին մարդ է»,-ասաց նա և ավելացրեց, որ այն անօրինականությունները, որ տեղի են ունենում Վարդան Պետրոսյանի հետ, ուղիղ համեմատական են երկրում տեղի ունեցող ամեն ինչի հետ:

Դատարանի կողմից  դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ Կասկադի տարածքում այսօր իրականացվող ստորագրահավաքի ժամանակ կազմակերպիչներին մոտեցան համալիրի անվտանգության աշխատակիցները և զգուշացրին, որ դադարեցնեն ստորագրահավաքը:

 Կասկադի տարածքում էր նաև Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով Tert.am-ի հետ զրույցում զարմանալի համարեց կենտրոնի տնօրինության նման պահանջը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել