Operativ.am-ը գրում է.
Այսօր Աժ-ում հերթական քառօրյայում թեժ իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնի է, քվեարկության էր դրված բավականին աղմկահարույց երկու օրինագիծ: Դրանք էին. «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծերը:
Նիստի սկսվելուն պես խորհրդարանն այսօր աչքի ընկավ առանձնակի ակտիվությամբ: Մոտ 1 ժամ նախագահողներին չէր հաջողվում քվեարկություններն ավարտին հասցնել, քանի որ նախագծերի հետ կապված բազմաթիվ պատգամավորներ կարծիքներ էին հայտնում, և այդպիսով հետաձգվում էր օրինագծերի քննարկման պահը:
Նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բավականին կոպիտ նկատողության է արժանացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից:Էդուարդ Շարմազանովը նիստն էր վարում այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում էր օրակարգը: