Չէի ուզում, բայց ստիպված եմ խոսել Վարդան Պետրոսյանին առնչվող վերջին իրադարձությունների մասին: Կարդում եմ տարբեր մեկնաբանություններ, գրառումներ ու չեմ գտնում այն, ինչ պետք է գրված լիներ հենց սկզբից: Ամեն մեկը նայում է իր տեսանկյունից, իր աշխատանքի ու ինչու չէ շահերի դիտակետով: Իսկ հիմա ինչ որ քաղաքական ենթատեքստն են տալիս կատարվածին, որից էլ օգտվում են անհայտ ու ավելի անհայտ մարդիկ: Չգիտեմ դուք ում տեսաք անմեղ կամ մեղավոր այս ճակատագրական պատմության մեջ, ես երկու ապագա զինվորի կորուստ տեսա: Երկու պատանի ապագա զինվորներ, որոնք երկու տարի հետո համալրելու էին մեր նորակոչիկները շարքերը: Միգուցե նման անհասկանալի ձևով Վարդանին սատարելով սխա՞լ ուղղությամբ եք տանում ու ավելի սրում իրավիճակը: Միգուցե Վարդանը պետք էր առաջին իսկ օրվանից, գիտակցության գալուց հետո, ԳՈՆԵ ցանկություն հայտներ տեսակցելու զոհված երեխաների հարազատներին: Ոչինչ չարվեց, անգամ չասվեց: Միայն լուռ ցավակցություններ: Իրավաբանական հարցերը մի կողմ, նայեք հարցի բարոյական կողմին: Տղա ենք կորցրել, հասկացեք: Երկու ռեալ զինվոր: Վարդանն ավելի լավ կհասկանա, քանի որ ինքն էլ հենց հիմա ծառայության մեջ զինվոր ունի: Եթե նման միջադեպ լիներ բանակում, նման վթար, բոլորդ մեղադրելու էիք ՊՆ-ին, երկրի իշխանություններին, որ անուշադիր են զինվորի նկատմամբ, ու պահանջելու էիք անհապաղ պատժել մեղավորին, կամ՝ անմեղ մեղավորին: Իսկ հիմա ի՞նչն է փոխվել, կբացատրե՞ք: Օրե՞նքն է առաջնային, թե՞ անձը:Օրենքը գերակա է,սա անձնական կարծիք և բոլորի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել