1in.am-ը գրում է.

Հոգեբանները մեկ անգամ չէ, որ գրել են օտար լեզուների ուսումնասիրության՝ մարդու գլխուղեղի վրա ունեցած օգտակարության մասին՝ գրում է vesti.ru-ն: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ոչ հայրենի լեզվով արտահայտած մտքերը օգնում են կայացնել ավելի մտածված որոշումներ ու նպաստում են առօրյա կյանքում մեր բարեկեցությանը: 

Հետազոտողները այժմ խոսում են նաև երկարաժամկետ օգուտի մասին. պարզվում է՝ այն մարդիկ, որոնք ազատ խոսում են երկու ու ավելի լեզուներով, անհամեմատ ուշ են ունենում ծերունական տկարամտության նշաններ, քան նրանք, ովքեր տիրապետում են միայն 1 լեզվի: 

Նախորդ հետազոտողները Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող կանադացիների մասնակցությամբ ցույց էին տվել, որ երկլեզու մարդիկ տկարամտությամբ հիվանդանում են միջինը 4-5 տարի ուշ, քան նրանք, ովքեր ամբողջ կյանքում խոսել են միայն մայրենի լեզվով: 

Թոմաս Բակը՝ Էդինբուրգի համալսարանից, որոշել էր պարզել՝ իրո՞ք լեզուների ուսումնասիրությունը օգնում է ուշացնել ծերունական տկարամտությունը: 

Պարզվում է՝ մի քանի լեզվով ազատորեն խոսելը օգնում է տկարամտության 3 տեսակների դեմ պայքարում՝ Ալցհեյմերի հիվանդություն, ճակատաքունքային դեմենցիա և անոթային դեմենցիա:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել