Ես Վարդան Պետրոսյան չեմ: Ասեմ ավելին` ես Վարդան Պետրոսյանին չեմ սատարում, քանի որ չգիտեմ, թե ի՞նչ է կատարվել իրականում: Միաժամանակ, սակայն, գտնում եմ, որ Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշումը «արդարադատություն և արդարություն» հասկացությունների բռնաբարում է: Կարծում եմ, որ եթե արդարադատությունը արդար չէ, ուրեմն պետությունը կայանալու ճանապարհից շեղվել է: Չեմ ասում՝ անհուսալիորեն: Բայց էապես: Հետևաբար, Վարդան Պետրոսյանին կալանքի ենթարկելու որոշումն անհրաժեշտ է չեղյալ հայտարարել, քանզի դա է պահանջում արդարությունը: Իսկ եթե հետո արդարադատությունը կպահանջի նրան բանտարկել, ապա թող այդպես լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/712216728802424?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել