Բացատրեմ: Բառացիորեն ժամեր առաջ ԲՀԿ-ի ծանր հրետանին Գագիկ Ծառուկյանն ու իր ԲՀԿ-ի ամենա-ամենա Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էին, որ ՀՀԿ-ն, այսինքն գործող իշխանությունը քանդել ու ավերել են մեր երկիր Հայաստանը: Ընտրություններից հետո, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը վեր է կենում և հայտարարում է, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկում Իշխան Զաքարյանին, այսինքն ԲՀԿ-ն կողմ է քվեարկում Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուին, այսինքն ԲՀԿ-ն մաս է կազմում այս իշխանություններին:
Սիրելի հայ ժողովուրդ, վերջապես հասկացեք` ԲՀԿ-ն կեղծ է, կեղծ: Այս մարդիկ ձեզ խաբել են, և ամենայն պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մաս է կազմում ՀՀԿ-ին, մաս է կազմում քրեաօլիգարխիկ ռեժիմին, և ավելին, ԲՀԿ-ն կայֆ անելով կույս է մնում, որ իր հետագա ամբիցաները բավարարի:
Հետայսու, թող ոչ ոք ԲՀԿ-ին չզատի ՀՀԿ-ից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3475548622815?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել